Հրդեհ Ալավերդի քաղաքում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանում գտնվեղ երկհարկանի շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ ՀՀ ԱԻՆ հաղորդագրության՝ հրդեհը մարվել է ժամը 23.15-ին:
Այրվել է Սանահին կայարանի թիվ 42 շենքի ծխատար հորանի պատերին կուտակված մրուրը:
