Հրդեհ Երևանի Ջրաշեն թաղամասում
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ըստ ՀՀ ԱԻՆ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16.06-ին, մարվել ՝ 16.55-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 50 քմ և կուտակված անասնակեր՝ 6 խմ:
