Հրդեհ Երևանի Նոր Արեշ թաղամասում, դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 16-ին՝ ժամը 20.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 23 տան և կից օժանդակ շինության, թիվ 25 տան տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել 21:02-ին:
Մասնակի այրվել է թիվ 23 տան և կից օժանդակ շինության տանիքի (90 քմ), ամբողջությամբ` թիվ 25 տան տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը:
