Հռիփսիմե Խուրշուդյան. Հիանալի տրամադրվածությամբ եմ մոտենում առաջնությանը
Ալմաթիում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 14 ծանրորդներով:
Կանանց հավաքականի 75+ քաշային կարգում է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով armsport.am-ի հետ կիսվել է ստուգատեսից իր սպասելիքներով.
«Ոչ միայն ես, այլ նաեւ ամբողջ հավաքականը հիանալի տրամադրությամբ է մոտենում առաջնությանը: Գտնում եմ, որ շատ լավ մարզավիճակում եմ եւ ուժերիս առավելագույնը ներդնելու եմ դրական արդյունքի համար:
Առանձնացնեմ այն հանգամանքը, որ առաջնությունը համընկել է իմ վերականգնողական փուլի հետ, քանի որ 2 տարի չեմ մարզվել: Մինչեւ 2016 թվականի Օլիմպիադան ես պետք է մասնակցեմ բոլոր հնարավոր մրցաշարերին եւ լինեմ այն մարզվիճակում, որն ինձ թույլ կտա Ռիոյում պայքարել մեդալների համար:
Օրական տարբեր ծանրաբեռնվածության 3-4 մարզում ենք անցկացնում, որն անպայման թույլ կտա լավագույնս ներկայանալ առաջնությանը»: