1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հռիփսիմե Խուրշուդյան. «Ուզում եմ որդուս ոսկի պարգեւել»

Հռիփսիմե Խուրշուդյանն առաջինն էր Հայաստանից, ով մասնակցեց կանանց աշխարհի  առաջնությանը։ Դա 2003 թվականին էր՝ կանադական Վանկուվերում, երբ նա ընդամենը 16 տարեկան էր։ Դրանից հետո տարբեր փայլի մեդալներ է նվաճել Եվրոպայի, աշխարհի երիտասարդների, մեծահասակների առաջնություններում։ Բայց նրա ամենամեծ մարզական նվաճումը,  անկասկած, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե պարգեւն է։

Այս տարվա հուլիսի 25-ին Հռիփսիմեն եւս մեկ, բայց արդեն ոչ մարզական նվաճում ունեցավ. արու զավակ լույս աշխարհ բերեց: Հռիփսիմեն եւ ամուսինը՝ Տարոնը, ով նույնպես ծանրորդ է, առաջնեկի անունը դրեցին Աշոտ՝ հորական պապիկի անունով:  Ի դեպ, երկու օր անց՝ հուլիսի 27-ին Հռիփսիմեի ծննդյան օրն էր:

Երբ զանգահարեցինք Հռիփսիմեին, հեռախոսազանգին  պատասխանեց նրա  սկեսուրը՝ մասնագիտությամբ մանկաբարձուհի Օլյա Մարտիրոսյանը, իսկ երիտասարդ մայրը երեխային էր կերակրում։ Մինչ նա գուցե ապագա օլիմպիական չեմպիոնին առյուծի կաթ էր տալիս, նախ զրուցեցինք տիկին Օլյայի հետ։

-Ինչպե՞ս է իրեն զգում Հռիփսիմեն։

- Հիմա լավ է:

-Աշոտիկի ծննդյան քառասուն օրը նշե՞լ եք:

-Մեր տանը չնշեցինք, որովհետեւ մահացավ Հռիփսիմեի ամուսնու տատիկը, եւ Հռիփսիմեին երեխայի հետ այդ օրերին ուղարկեցինք հայրական տուն:

-Ժողովրդի մեջ ընդունված կարծիք կա, ըստ որի, եթե երեխան մինչեւ 40 օրականը անհանգիստ է լինում, հետո խելոքանում է եւ, հակառակը, եթե մինչեւ 40 օրական դառնալը խելոք է լինում, հետո չարաճճի է դառնում:

-Ինչպես ասում են մեր մեծերը, այդպես էլ կա. մի ամիս չարաճճի էր, մի ամիս` խելոք։

 -Իսկ որպես հարս ինչպիսի՞ն է Հռիփսիմեն:

-Շատ լավ հարս է, բայց ես աղջիկ չունեմ եւ նրան որպես աղջիկ եմ ընդունում:

-Հասցնո՞ւմ է տանը գործ անել, թե՞ երեխան խանգարում է:

-Ամեն ինչ էլ անում է, եթե ես թույլ եմ տալիս։ Ինքս ամեն ինչ կանեմ, եւ մենք  ուզում ենք, որ նա միայն երեխայով եւ իր առողջականով զբաղվի:

-Համեղ ճաշատեսակներ պատրաստո՞ւմ է:

-Քանի որ շատ երկրներում է եղել, ամեն երկրում մի բան սովորել է եւ տարբեր ճաշատեսակներ է պատրաստում, աղցաններ...

Մի քիչ անց՝ մայրական սուրբ պարտականությունը կատարելուց հետո մեր զրույցին միացավ Հռիփսիմեն։ Համաշխարհային պրակտիկայում կան օրինակներ, երբ երեխա ունենալուց հետո  ծանրորդուհիները շարունակել են մարզվել եւ դարձել են Եվրոպայի, աշխարհի չեմպիոն: Ուստի մարզուհուն հարցրեցինք՝ պատրաստվո՞ւմ է մրցասպարեզ վերադառնալ։ Հռիփսիմեն միանգամից, առանց տատանվելու պատասխանեց.

-Իհարկե։ Արդեն մարզադահլիճ եմ մտնում, կամաց-կամաց սկսել եմ թեթեւ աթլետիկայից։ Քանի որ մեկ տարուց ավելի  դադար է եղել, բնական է, դժվար է միանգամից ծանրաձող բարձրացնելը։ Դրա ժամանակն էլ կգա, կբարձրացնեմ, կպարապեմ, մյուս տարի Աստծո հաջողությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեմ, ապա... Ուզում եմ որդուս ոսկի պարգեւել, բայց Աստծուց առաջ չընկնենք։

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում երեխայից հետո, ֆիզիկապես թուլացել, ուժ կորցրե՞լ եք: 

-Ոչ, ոչ, լրիվ նորմալ վիճակում եմ, ուժս էլ պահպանել է:

-Ո՞ր քաշային կարգում հանդես կգաք՝ 94կգ-ից բա՞րձր։

-Դրա մասին դեռ վաղ է մտածելը։

-Երեխային պահելու գործում Տարոնն օգնո՞ւմ է։

-Իհարկե։ Եվ ամուսինս, եւ սկեսուրս...

Հիշեցնենք, որ Տարոնը ծանրամարտից սպորտի վարպետ է, դպրոցում է աշխատում, «Սեւան» ընկերությունում մարզիչ է:

-Ծանրաձող բարձրացնելիս, բնական է, դրա ծանրությունը զգում եք, իսկ երեխային բարձրացնելի՞ս։

-Բալիկս իմ սրտի զարկերն է, իմ սրբությունը, իմ կյանքը... Դա մի քնքուշ, աննկարագրելի զգացում է... Ասեմ այսպես.

Կյանքս փոխվեց ակնթարթում,

Իմ բալիկն է ճիչով կանչում,

Ես գնում եմ, վեր բարձրացնում,

Ամուր-ամուր կրծքիս սեղմում։

Ես գրկում եմ Աշոտիկին

Եվ հիշում եմ ծանրաձողին,

Լինի քնած թե արթուն,

Բարձրացնում եմ իմ որդուն:

-Կուզե՞ք, որ Աշոտիկն էլ Ձեր ու Տարոնի նման ծանրամարտով զբաղվի։

-Եթե ինքը ցանկանա... Ժամանակը ցույց կտա։

ԵԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan