ՀՏ Հայկոն վերջնականապես հեռացել է ռեփից. ինչո՞ւ «Անտիսիստեմը» դարձավ նրա վերջին հիթը
ՀՏ Հայկոն, ով վերջերս նկարահանվել է «Հյուսիս-հարավ» ֆիլմում, վերջնականապես հեռացել է ռեփից։ Վերջերս կարդացի, որ ՀՏ Հայկոն հրաժարվել է Միշոյի հետ կատարել նույնիսկ ֆիլմի սաունդթրեքը, սակայն խնդիրն իր ու Միշոյի երբեմնի կոնֆլիկտը չէ։ Վեճից հետո նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն, պարզապես Հայկի կտրուկ որոշումը վերջնական է։
Նախկին ռեփերը հիմա բիզնեսով է զբաղվում. նա բացել է 90-ականների փաբն ու արդեն մի քանի տարի է՝ ղեկավարում է այն։ Հիմա նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես Հայկ Մարգարյան, ոչ թե ՀՏ Հայկո։
Թե ինչով էր պայմանավորված Հայկի՝ ռեփից դուրս գալու կտրուկ որոշումը, նա չի պարզաբանում։ Հետաքրքիր է, որ նրա վերջին հիթը «Անտիսիստեմն» է։ Սա պատահականություն էր, թե՝ ոչ, կարելի է միայն ենթադրել, փաստն այն է, որ «Անտիսիստեմից» հետո նա ներկայացրեց միայն «Պողպատ» ստեղծագործությունը, որը մեծ մասսայականություն չվայելեց։ Որոշ ժամանակ անց Հայկոն կատարել է նաև «Վազիր կնոջդ հետևից» ֆիլմի սաունդթրեքը, որին հետևել է լռությունը։
Որոշ ժամանակ Հայկոն զբաղվում էր երիտասարդ ռեփերների պրոդյուսերությամբ, սակայն հիմա, կարծես թե, դադարեցրել է նաև այդ գործունեությունը։ Ասում են՝ Հայկոն այլևս չի ցանկանում, որ իր անունն ասոցացվի ռեփի հետ։