Հուլիսի 5-ը՝ ոչ աշխատանքային օր
Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը, որն էլ, նշված օրենքի համաձայն, համարվում է ոչ աշխատանքային օր։ Այսինքն՝ հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը աշխատողները չեն աշխատելու:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ հիշեցնենք, որ հաջորդ շաբաթվա երեքշաբթին նախատոնական է, ուստի աշխատողները 8 ժամի փոխարեն կաշխատեն 7 ժամ:
Slaq.am
