Հունաստանում տեղի է ունեցել 5,1 մագնիտուով երկրաշարժ
Հունաստանում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը:
Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 168 հազար մարդ բնակչությամբ Պատրաս քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվությունը դեռ չի հաղորդվում: