Հունգարիան արգելափակել է ԵՄ երկրների համատեղ հայտարարության ստորագրումը
Հունգարիան արգելափակել է ԵՄ երկրների համատեղ հայտարարության ստորագրումը, որը նվիրված էր Ուկրաինայի հակամարտության երկրորդ տարելիցին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Հունգարիայի վետոն անհնարին է դարձրել փաստաթղթի հրապարակումը ԵՄ անդամ բոլոր երկրների անունից։ Փաստաթուղթը, ի վերջո, հրապարակվել է միայն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից։
Ընդ որում, ըստ գործակալության, Բուդապեշտը չի խոսել իր որոշման պատճառների մասին։ Լրագրողները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Հունգարիայից բացի եղել է ևս մեկ ԵՄ անդամ, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը մի շարք կասկածներ է հայտնել հայտարարության որոշ կետերի վերաբերյալ։