Հունիսի 1-ը հազիվ թե բաժակաճառերի հանգվույն բոցաշունչ խոսքերի օր է...
Հունիսի 1-ը հազիվ թե բաժակաճառերի հանգվույն բոցաշունչ խոսքերի օր է... Բացառություններ, անշուշտ, լինում են, բայց յուրաքանչյուր ծնող վստահաբար ամեն վայրկյան է իր երեխաների պաշտպանն ու ապավենը: Ու ոչ միայն իր... Ուրեմն, այսօրը սոսկ իրապես պաշտպանության կարիք ունեցող երեխաների մասին մեկ անգամ ևս հիշելու համար է, հիշեցնելու, նաև չմոռաբանալու, որ բոլորիս ամենօրյա խնդիրն առաջին հերթին բոլորիս երեխաների համար անհոգ մանկություն, ապահով պատանեկություն ու հեռանկարային երիտասարդություն ապահովելն է, լիարժեք կրթության ու այդ կրթությունը հետագայում կիրառելու առավելագույն հնարավորությունների համար համապատասխան միջավայր ու պայմաններ ստեղծելն է: Սոսկ խոսքերով երեխաները առողջ չեն լինում, անհոգ ու ապահով չեն դառնում, անարդարություններից զերծ չեն մնում, որակյալ կրթություն չեն ստանում, իսկ պաշտպանության կարիք ունեցողները պաշտպանված չեն դառնում...