Հունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների 1.2% գնանկման արդյունք է:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%- ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակա- գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2016թ. հունիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.8%, ոչ պարենային ապրանք- ներինը՝ 97.9%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2016թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%:
2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.5%, ոչ պարենային ապրանքներինը` 97.2%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-հունիսին 2015թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 98.5%, 95.9%, 98.5% և 102.8%:
