Հուսամ՝ քաղաքական ուժերը «Եդինայա Ռոսիյայի» ֆիլիալի չեն վերածվի
«Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Գազպրոմի» պայմանագրի վավերացմանը։ Վերջինս, իր գրառման մեջ, մասնավորապես ընդգծել է.
«Գազպրոմի» հետ Տիգրան Սարգսյանի կառավարության պայմանագիրը ստորացուցիչ է պետական,տնտեսական,բարոյական նույնիսկ՝ պատմական տեսանկյունից։ Այսօր Ազգային ժողովը պետք է վավերացնի այդ պայմանագիրը։ Չգիտեմ որ ուժը ոնց է քվեարկելու, հուսամ՝ քաղաքական ուժերը «Եդինայա Ռոսիյայի» ֆիլիալի չեն վերածվի»,- գրել է նա։
