Հուսով եմ` նեղ քաղաքական ամբիցիաները չեն գերակշռի Հայրենիքը փրկելու անհրաժեշտությանը. Բաբուխանյան
Կայացավ «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակության մեջ» խորագրով համաժողովը, որը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հ/կ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Զեկույցներով հանդես եկան ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական դաշտին` Հ. Բաբուխանյանը մասնավորապես նշեց. «Օբյեկտիվորեն ռուսամետ քաղաքական ուժերը չկարողացան ստեղծել միասնական ճակատ, որը կարող էր եւ կարող է դառնալ այս տարի ձեւավորված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը: Այնպես որ, հուսով եմ, որ նեղ քաղաքական ամբիցիաները չեն գերակշռի Հայրենիքը փրկելու անհրաժեշտությանը»: