Հղի հայ հայտնիները (ՄԱՍ 2) ESem.am
ESem.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնի հղիների շարքը, ովքեր հղիության ընթացքում կամ արդեն ծննդաբերությունից հետո լուսանկարներ են հրապարակել :)
Լիկա Մեսրոպյան
Դերասնուիհի Լիկա Մեսրոպյանի և Խորեն Լևոնյանի առաջնեկը՝ Արամը, ծնվել է 2014 թվականի սեպտեմբերին: Մինչ երեխայի լույս աշխարհ գալը` զույգը փոքրիկի հետ կապված մանրամասներ չի հրապարակել ու մինչ ծննդաբերության նախօրեն՝ խնամքով թաքցրել է Լիկայի հղի վիճակում արված լուսանկարները:
Նունե Եսայան
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի երկրոդ բալիկը՝ Էլիզաբեթը, իր ներկայությամբ արդեն մի քանի ամիս է, ինչ երջանկացնում է ծնողներին: Երկու հղիության ժամանակ էլ երգչուհին ակտիվ կյանքով է ապրել՝ հանրային միջոցառուների ներկա գտնվել, համերգների մասնակցել, շրջագայել: Որքան էլ հանրության համար հասանելի են եղել Նունեի հղի վիճակում արված լուսանկարները, այնքան էլ փակ են եղել փոքրիկի հետ կապված մանրամասները: Մինչ դստեր ծնվելը՝ երգչուհին կտրականապես մերժել է պատասխանել ցանկացած հարցի, ինչը կապված է եղել վերջինիս հետ:
Լիդիա Գրիգորյան
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ամուսիններ Լիդիա Գրիգորյանի և Գագիկ Մկրտչյանի որդին՝ Էդուարդը, մեկ ու կես տարեկան է: Հղիության ընթացքում դերասանները ֆոտոշարք են անցել ու հրապարել այն: Նորածնի հետ կապված էլ Լիդիան ոչ մի հարց գաղտնի չի պահել:
Ծովինար Մարտիրոսյան
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ Նարեկ Հայկազյանի ու Ծովինար Մարտիրոսյանի երեխաներն էլ միշտ եղել են հանրության ուշադրության կենտրոնում: Ծովինարը հղիության ընթացքում ստեղծագործական բուռն կյանքով է ապրել, հանրային վայրեր այցելել:
Աննա Արմենակյան
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայումս բնակվող երգչուհի Աննա Արմենակյանը վայելում է կրկնակի մայր լինելու հաճույքը: Աննան նույնպես շրջապատից չի թաքցրել իր հղիությունը: Նա երկու երեխաներին սպասելու ժամանակ էլ նոր ֆոտոշարքեր է անցել, ու դրանք լրատվամիջոցներին տրամադրել :)
Հավաքագրեց Մարիա Բաղդասարյանը
Աղբյուրը ՝ Esem.am