ՀՅԴ ցուցակի հաջորդը «Կարկոմավտոյի» սեփականատերերից Կարեն Շահմուրադյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչև շաբաթվա վերջ ԿԸՀ-ն նիստ կհրավիրի ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի մանդատը համամասնական ցուցակում հաջորդին հանձնելու համար: Ուրբաթ ԱԺ-ն ԿԸՀ է ուղարկել արձանագրություն Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ, և, ըստ օրենքի, 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ պետք է հրավիրի:
Ցուցակի հաջորդը «Կարկոմավտոյի» սեփականատերերից Կարեն Շահմուրադյանն է։ Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն նրանից ինքնաբացարկի դիմում չէր ստացել:
Ի դեպ, ՀՅԴ-ն ԱԺ հանձնաժողովներում, միջխորհրդարանական և բարեկամական խմբերում պետք է նոր թեկնածություններ առաջադրի Ա․ Մինասյանի փոխարեն։ Մինասյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր, պետաիրավական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի և ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ: Պետաիրավականի փոխնախագահի պաշտոնում նրան կփոխարինի Աղվան Վարդանյանը, մյուսները կստանձնի նորընտիր պատգամավորը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
