ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո պարզ կլինի՝ կոալիցիա կկազմե՞ն, թե՞ ոչ.
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ հունվարի 16-ից Դիլիջանում մեկնարկած ՀՅԴ ընդհանուր ժողովը կավարտվի շաբաթ օրը, որից հետո նորընտիր Բյուրոն կհավաքվի և կընտրի Բյուրոյի ներկայացուցչին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե ընկեր Վիգենը, այլ ընկեր Հրանտը»,- ցավով ասաց Վիգենի կողմնակից մեր զրուցակիցը։ «Իսկ եթե Բյուրոյի կազմում չլինեն Դավիթ Լոքյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Մկրտչյանը ու էլի մի քանիսը, ուրեմն պետք է ենթադրել, որ նրանք տեսանելի ժամանակահատվածում կարող են հայտնվել ՀՀ կառավարությունում։
Ի դեպ, ավելի հավանական է, որ Լևոն Մկրտչյանը նախարար, այլ ոչ թե դեսպան դառնա, իսկ եթե նրանք ընդգրկված լինեն Բյուրոյում, ապա ՀՅԴ-ի՝ կոալիցիայի անդամ դառնալն այս փուլում տեղի չի ունենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
