ՀՅԴ-ին կտա՞ն Տարածքային Կառավարման պորտֆելը
Կառավարությունն այսօր որոշեց տարանջատել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել Տարածքային կառավարման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը հանձնվելու է ՀՅԴ-ին: