ՀՅԴ-ն՝ առկախված. Կշարունակե՞ն հավատարիմ մնալ ՀՀԿ-ի հետ համագործակցությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «2016թ. փետրվարի 24-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին եւ հայտարարեցին, որ դա չունի միայն նախընտրական նպատակ եւ ավելի երկարաժամկետ նպատակներ է հետապնդում:
Այդ թեմայով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել էր. «Մենք միշտ ասել ենք, որ սա փորձ է ավելի երկարաժամկետ համագործակցության, որովհետեւ հիմքում դրված են սկզբունքներ, արժեհամակարգ, մտածողություն, իսկ մնացյալը կախված է 2017թ. ընտրությունների արդյունքներից»:
Հիմա հարց է առաջանում՝ ՀՅԴ-ն շարունակելո՞ւ է հավատարիմ մնալ այդ երկարաժամկետ համագործակցությանը, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում