ՀՅԴ-ն գոհ է իրենից
«Ժողովուրդը» գրում է.
««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ դաշնակցականները որոշել են ամփոփել իրենց այո-ի քարոզարշավը։ Վերջին օրերին դաշնակցությունում մշտապես հավաքվում եւ քննարկում են իրենց կատարած աշխատանքը։ Մեր տեղեկություններով՝ Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավորները համոզված են, որ իրենց հաջողվել է հանրության շրջանում այո քարոզել։ Այսօր դաշնակցականները որոշել են նաև հանդես գալ մամլո ասուլիսով, որի ժամանակ կներկայացնեն իրենց քարոզարշավի արդյունքները»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
