ՀՅԴ-ն հիմա էլ 3 մարզպետի պաշտոն է ուզում
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն շարունակում է մտահոգ լինել իր ապագայի հարցում, առջեւում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, իսկ ՀՅԴ-ն ԱԺ մտնելու համար ո՛չ վարկանիշ ունի, ո՛չ վարչական ռեսուրս:
Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն երեք մարզպետի պաշտոն է ուզում, որոնք ավելի մեծ վարչական լծակների են տիրապետում եւ ավելի մեծ ազդեցություն ունեն ընտրական պրոցեսի եւ արդյունքների ձեւավորման վրա, քան նախարարները:
Ընդ որում՝ ուզում են մարզպետներ ունենալ առավել խիտ բնակեցված եւ մարզետերի կողմից առավել վերահսկելի համարվող տարածքներում՝ Գեղարքունիք, Արմավիր եւ Արարատ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
