ՀՅԴ-ն կողմնորոշվել է պորտֆելների հարցում
«Ժամանակ» թերթը պարզել է, թե ինչ պաշտոններ կստանա Դաշնակցություն կուսակցությունը Սահմանադրական հանրաքվեից հետո: «Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը միայնակ իրականացնող ՀՅԴ-ն արդեն կողմնորոշվել է, թե ինչ է ակնկալում ստանալ իր քարոզչության դիմաց՝ առնվազն 4 նախարարական պորտֆել՝ գիտության եւ կրթության, բնապահպանության, էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության, նաեւ երեք մարզպետի պաշտոն եւ էլի մի քանի հարակից պաշտոններ: Մեզ հասած լուրերով՝ իշխանությունը, սակայն, համարում է, որ ՀՅԴ-ի ախորժակը չի համապատասխանում այս կուսակցության իրական քաղաքական կշռին», գրել է թերթը:
