ՀՅԴ-ն ստանձնում է ամբողջական պատասխանատվություն
Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները հավաստում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն կառավարման մոդելի ձևավորման մասին: Այս մասին են խոսում գրեթե բոլորը` քաղաքական ուժերը, լրատվամիջոցները և այլն:
Այսօր աչքովս ընկավ, որ լրագրողների հետ հարցազրույցներից մեկում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պարագայում Դաշնակցությունը ամբողջական պատասխանատվություն է ստանձնելու: Պատգամավորի խոսքից կարելի է փաստել, որ այս անգամը տարբերվում է նախորդներից հենց այն պարզ պատճառով, որ ՀՅԴ-ն անկախ իր վերցրած պորտֆելներից` խոսում է ամբողջական պատասխանատվություն ստանձնելուց:
Ինչպես երևում է նոր փոփոխությունները հետաքրքիր զարգացումներ են խոստանում ՀՀ քաղաքական կյանքում: