Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները
Եղանակային պայմաններն այս տարի թույլ են տալիս ձմռանը հանրապետության որոշ տարածքներում շարունակել ճանապարհաշինությունը՝ իրականացնելով հողային աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում այս օրերին կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հանույթ և լիցք՝ հողային պաստառը նախապատրաստելու նպատակով։
Լանջիկ-Գյումրի հատվածի (23կմ) վերակառուցումը կատարվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։