Հյուսիսում կարկուտ է, հարավում`երաշտ.մնում է ասել. էստի~ համեցեք...
Արգամիչը փորձում է լցնել բյուջեն...
Արգամիչը նայում է հյուսիս,հյուսիսում կարկուտ է,հիասթափվում և նայում է դեպի հարավ,հարավում երաշտ է,զայրանում է Հովիկ-վարչապետը և կողաշրջվում է նախ դեպի արևելք, հետո, դեպի արևմուտք:Ամենուր դատարկություն է,ոչ մի լեգալ օլիգարխ և ոչ մի ստվերային օլիգոպոլիկ ցանկություն չունի սնուցել ստամոքսի խոց ունեցող պետգանձարանը:
Սակայն խնդիրը հրատապ էր, ժողովուրդը զայրացած էր, շեֆն էլ մարմանդ քմծիծաղում էր:Վաղ լուսաբաց էր Մխչյանում,Հովիկ-վարչապետը երեք շրջան զբոսնեց դղյակի շուրջը,կերավ երկու թերխաշ ձու` առանց թարխունի, և վճիռը կայացած էր.Այսուհետև ՀՀ յուրաքանչյուր դեսպան պարտավոր է գլխավորապես զբաղվել խոշոր չափերի <<էստի համեցեքով>>,այսինքն յուղելով տվյալ երկրի գործարարների գլուխը և համոզել ներդրումներ կատարել Հայաստանում: Դեսպանները խանդավառությամբ են ընդունել վարչապետյան նորամուծությունը և պատրաստ են հայրենանվեր սխրանքի:Այնպես որ շատ շուտով հյուսիսից և հարավից,արևելքից և արևմուտքից Հայաստան կխուժեն նշանավոր ֆիրմաների բոսերը և հերթ կկանգնեն կառավարության շենքի ետնամուտքի առջև:
Ընդամենը մեկ հարց է մնացել բաց,այս աշխարհաքաղաքական աննախադեպ ականջմտնուկում որքան է լինելու ստվերի ծավալը:Եվ,ահա,այս նպատակով գաղտնի խորհրդակցություն է հրավիրվել կառավարական տանը, ուր ուսումնասիրվում է աշխարհի ամենակոռումպացված երկրների փորձը: