1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի հեճույս ՀՀԿ-ի՝ մարդիկ դեռ մի քիչ միս ու կարագ են ուտում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում: Թերեւս բոլորը մտածում էին, թե սա անեկդոտ է: Իրականում սա մտածելակերպ է, կյանքի կրեդո, նույնիսկ կարելի է ասել՝ «քաղաքական» դիրքորոշում, աշխարհայացք: Հիմա ուշադիր կարդանք մի մեջբերում. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: ... Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանն է, որը այս մասին ասել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանելիս:

Հիմա ուշադիր կարդանք եւս մի մեջբերում factor.am կայքից: «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միեւնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել... Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»: Այս խոսքերի հեղինական էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է, որը մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ վարչապետի, մի քանի ամիս էլ՝ ԱԺ նախագահի պաշտոնը:

Փաստորեն «մեկ ա, ես 1000 դրամի եմ լցնում» արտահայտությունը հորինովի չէ: Կան մարդիկ, ընդ որում՝ բարձրաստիճան, որ հենց այդպես են մտածում: Միայն թե ոչ իրենց վերաբերվող դեպքերում, այլ ուրիշների: Ի՞նչ են ասում ՀՀԿ-ական այս երեւելիները: Կարագը թանկացե՞լ է. հա, ի՞նչ անենք, մեկ ա, աղքատները կարագ քիչ են օգտագործում, հիմա մի քիչ ավելի քիչ կօգտագործեն ու նույնիսկ չեն էլ զգա: Սա Հակոբ Հակոբյանի ասածի բովանդակությունն է: Հա, ի՞նչ անենք, պադումաեշ՝ կարագը թանկացել է, մեկ ա, աղքատները  կարագ չեն ուտում, հիմա էլ չեն ուտի, աղքատների լամպչկին էլ չի կարագի գինը: Սա էլ Խոսրով Հարությունյանի ասածի բովանդակությունն է: Ընդ որում, Հակոբ Հակոբյանը համոզված է, որ աղքատները թանկ ապրանք չեն գնում ոչ թե այն պատճառով, որ փող չունեն, այլ ուղղակի դա հնուց եկած սովորություն է, հասկանո՞ւմ եք՝ խասիաթ: Թե չէ կառնեին թանկ ապրանքներ: Բայց չեն առնում, սովոր չեն, էլի, մանկուց այդպես են դաստիարակվել, կամ «շրջապատ են ընկել», կամ թանկ ապրանքներից ֆոբիաներ ունեն ...: 

Երեւի շատ կզարմացնենք Խոսրով Հարությունյանին, եթե պնդենք, որ Հայաստանում աղքատները այնքան են աղքատացել, որ նույնիսկ սկսել են ավելի քիչ կարտոֆիլ օգտագործել: Սա օդից վերցրած պնդում չէ: Սա փաստ է, որը արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն: Այն նույն ԱՎԾ-ն, որի նկարած տնտեսական աճերով հիանում են նույն այդ ՀՀԿ-ականները:

Իսկ ԱՎԾ-ի տվյալները հետեւյալն են: Երբ 2008 թվականին ՀՀԿ-ն ստանձնեց լիարժեք իշխանությունը, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ամսական սպառում էր միջինը 3.3 կիլոգրամ կարտոֆիլ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է արդեն 2.8 կիլոգրամ: Այսինքն, ամենաաղքատները հիմա 15 տոկոսով ավելի քիչ են կարտոֆիլ օգտագործում, քան 8 տարի առաջ: Կանխազգալով հնարավոր «հակահարվածը», թե կարտոֆիլ ավելի քիչ են օգտագործել, բայց ավելի շատ միս, կարագ ու միրգ են կերել, բերենք նաեւ մյուս տվյալները: 10 տոկոս ամենաաղքատ բնակչության ներկայացուցիչները 2008 թվականին օգտագործել են ամսական միջինը 200 գրամ կարագ եւ յուղ, իսկ 2016 թվականին՝ 100 գրամ: Այսինքն, 2 անգամ քիչ: 2008 թվականին նրանք սպառել են ամսական մեկ կիլոգրամ միս ու մսամթերք, իսկ 2016-ին՝ 900 գրամ: Նվազումը՝ 10 տոկոս: 2008 թվականին նրանք սպառել են ամսական 2 կիլոգրամ միրգ ու հատապտուղ, 2016-ին արդեն 1.7 կիլոգրամ: Նվազումը՝ 15 տոկոս: Շաքարի սպառումը ամենաաղքատների կողմից նվազել է երկու անգամ...:

Այս տվյալները Խոսրով Հարությունյանին թերեւս շոկի մեջ կգցեն: Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք: Ավելին՝ միրգ ու շաքար էլ են օգտագործում: Իսկ պարոն Հարությունյանը համոզված է, որ աղքատները պետք է միայն կարտոֆիլ ուտեն: Ինչպիսի հարված, ինչպիսի հիասթափություն: Տպավորությունն այնպիսին է, որ աղքատները դա անում են ի հեճուկս Խոսրով Հարությունյանի՝ նրա ինադու: Ընդ որում անում են հատուկ դաժանությամբ:

Բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ճիշտ ուղու վրա է: Եթե իր լիակատար իշխանության 8 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են ուտում, ապա եւս այդպիսի մի 8 տարի, ու ԱՎԾ-ն ստիպված կլինի արձանագրել, որ Խոսրով Հարությունյանը հասել է իր նպատակին՝ մարդիկ միայն ու միայն կարտոֆիլ են ուտում, այն էլ մի 3 անգամ պակաս, քան հիմա: Սա հեգնանք չէ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեծ հաշվով հենց դա է ՀՀԿ-ի նպատակը: Աղքատության նվազեցումը ուղղակի սպառնալիք է ՀՀԿ-ի համար: Ընտրությունների ժամանակ ավելի քիչ աղքատ մարդկանցից ընտրակաշառքով ձայն առնելը ավելի դժվար է՝ ավելի թանկ: Եվ ուրեմն հանուն ՀՀԿ-ի վերարտադրման մարդիկ պետք է լինեն աղքատ, բայց ոչ այնքան, որ սովից մեռնեն, որ ընտրակաշառք վերցնեն ու քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ու այս մասին երեկ ըստ էության խոստովանել է նաեւ Հակոբ Հակոբյանը: «Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»,- ասել է Հակոբյանը: Դե մարդիկ մի քիչ քիչ կսնվեն, բայց սովից չեն մեռնի, հետեւաբար «հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»: Պարզ ու հասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan