Ի օպերացիան եւ ԼՏՊ-ի քաղաքական վերլուծությունները
Comment
Քաղաքական վերլուծություններ՝ թե սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակի, անելու իրավունք ունեն բոլորը, անգամ թոշակառուները: Ուղղակի թոշակառուները սովորաբար դա անում են արդեն իրենց բակի «բեսեդկաներում» նարդի խաղալիս կամ հասակակիցների հետ զրուցելիս: 68 տարեկանում «թոշակի անցած» քաղաքական գործչի համար մի փոքր այլ է՝ նա «բեսեդկայի» փախարեն օգտագործում է այլ հարթակ, սակայն գրեթե նույն ոճով բողոքում է, թե այս ինչ վատն են այս իշխանությունները, Ադրբեջանի ոտնձգություններին համարժեք պատասխան չեն տալիս հերիք չէ, դեռ խեղճ Ծառուկյան Գագիկին էլ նեղում են: Ու այստեղ «բեսեդկում» հավաքվածներից ոչ մեկ հարց չի տալիս իրենց ավագ ընկերոջը, թե արդյո՞ք Ծառուկյանն այն մարդն է, ում հնարավոր է նեղել, դեռ մի բան էլ ինքը ում ուզի՝ կարող է նեղել: Բայց դե ստացվում է, որ լավ էլ հնարավոր է, նույնիսկ այն աստիճանի, որ ԲՀԿ առաջնորդն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանության կարիքն է զգում, կամ էլ հակառակը՝ ՀԱԿ առաջնորդն է Ծառուկյանին պաշտպանելու խիստ կարիք զգում:
Ինչևէ, կարիքները բավարարելու համար են, թող բավարարեն, ոչ ոքի դրանով չեն խանգարում: Բայց այ սահմանի վրա տեղի ունեցող դեպքերի մասին անիմաստ դատողությունները, որ արել է նախկին նախագահը, միանգամայն ավելորդ էին ու անիմաստ:
Արտյոմ Եդիգարյան