Իջևանում հայտնաբերվել է տղամարդու դի` հրազենային վնասվածքով
Տավուշի մարզի Իջևան քաղաքում այսօր հայտնաբերվել է տղամարդու դի: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 8:45, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մարզպետի տղայի հուշաղբյուրի մոտակայքում գտնվող գետում դի կա:
Մեկնած խումբը նշված վայրում հայտնաբերել է Վաչագան Ա-ի դին` որովայնի շրջանում հրազենային վնասվածքով:
