Իջևանում սպասվող քաղաքապետի ընտրությունները կարող են սպասվածից թեժ լինել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իջևանում սեպտեմբերի 13-ին սպասվող քաղաքապետի ընտրությունները կարող են սպասվածից թեժ լինել: Չնայած երեկվա դրությամբ առաջադրումներ դեռևս չկային, սակայն գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը մտերմիկ շրջապատում ասել է, որ առաջադրվելու է, և մարզպետ Հովիկ Աբովյանն էլ դաբրոն տվել է: Մյուս կողմից այս ընտրությունների նկատմամբ անտարբեր չէ նաև նախկին մարզպետ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը:
Նա, կարելի է ասել, թշնամական հարաբերույթւոններ ունի Աբովյանի հետ, ով տեռոր է սկսել նրա կադրերի դեմ և ստուգումների անվան տակ հերթով ազատում է նրանց: Ղուլարյանն էլ իր շրջապատում է անկեղծացել, որ եթե ՀՀԿ-ն պաշտպանի նախկին ԲՀԿ-ական Ղալումյանի թեկնածությունը, ինքը նույնպես թեկնածու կառաջադրի ու ստվերային կաջակցի՝ կրկին մարզ վերադառնալու ակնկալիքով:
