Իմ 4 դուստրերը ֆուտբոլ են խաղում. Ջոն Հեֆերնը` Ռուբեն Հայրապետյանին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե իր ուշադրության կենտրոնում միայն տղամարդկանց ֆուտբոլն է: Նա ասել է. «ոչ մի հայ տղամարդ իր դստերը ֆուտբոլի չի տանի», իսկ եթե հայ տղամարդն ու կինը հավասար լինեն, «տղամարդը կդադարի հայ լինելուց»: «1991 եւ 1999թթ. Աշխարհի առաջնություններում ԱՄՆ կանանց հավաքականի հաղթանակները ազգային հպարտության աղբյուր էին: ԱՄՆ օրենքները՝ տղաների եւ աղջիկների հավասար ֆինանսավորման մասին, նպաստում են կանանց սպորտի ահռելի զարգացմանը: Դա հիմնական պատճառներից է, որ ԱՄՆ մարզուհիները շատ բանի են հասնում Օլիմպիական խաղերում եւ միջազգային մրցաշարերում»,- գրել է Հեֆերնը եւ նշել, որ իր 4 դուստրերն ու որդին ֆուտբոլ են խաղում: