Իմ անսահման կարոտ, հիմա ցավն ու հպարտությունը խառնվել են իրար.ԳԱՅԱՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
իմ անսահման կարոտ, հիմա ցավն ու հպարտությունը խառնվել են իրար, ինչքան էլ որ գիտեի իմ տղուն, բայց չէի պատկերացնում, որ էսքան ուժեղ ես բալես
Հրամանատարներիցդ մեկը երեկ մի դրվագ պատմեց, որից հետո էլ ավելի ամեն ինչ խառնվեց իրար,
_Ձեր տղան հերոս է, իմացեք, հրամանատարից օգնություն ուզելու ժամանակ, շրջափակման մեջ են գտնվել ,հրամանատարն ասել է Հակոբ մտի անտառներով փախի , կփրկվես
=հրամանատար բա վաղը ձեր աչքերի մեջ ոնց եմ նայելու՞՞
Հակոբ մեկին վերցրու դուրս եկեք ետտեղից
Հրամանատար ընկերներիս մենակ չեմ թողնի....
Բայց ինձ մենակ թողեցիր տղես

Ահա, այսպիսի հուզիչ գրառում է արել ՀԵՐՈՍ ՀԱԿՈԲ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՅՐԸ՝ ԳԱՅԱՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:
