Իմ աղջկան չենք «դարձրել», ինքն է դարձել դպրոցի տնօրեն
«Իրատես de facto»-ն զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզան Մուրադյանի հետ։
- Ինչպե՞ս է ստացվում, որ արտասահմանյան գրեթե բոլոր այցերին դուք ներկա եք։
- Այդպիսի բան չկա։ ԱԺ-ի բոլոր գործուղումներին ես մասնակից չեմ։
- ԶԼՄ-ները պնդում են, որ այդ հողի վրա ՀՀԿ կանայք «թեժ» պայքարի մեջ են։
- Չգիտեմ մամուլն ինչ է գրում, նման բան չկա։ Հոգնեցնող ու ոչինչ չտվող թեմա է դա։
- Ձեր աղջկան տնօրեն «դարձնելը» որևէ առնչություն չունի՞ Ձեր կարգավիճակի հետ։
- Ինչ է նշանակում «դարձնելը»։ Իմ աղջիկն էլ, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունի իր կարիերան առաջ տանելու։ Իմ աղջկան չենք «դարձրել», ինքն է դարձել դպրոցի տնօրեն, և ոչ նրա համար, որ իմ աղջիկն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։