ԻՄ ՑԱՎՆ ԻՄՆ Է ՄԻԱՅՆ... Ո՛Չ Ո՛Ք ԹՈՂ ՉԱՍԻ, ԹԵ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱՅՆ....
Կան շատ ու շատ զինվոր կորցրած ծնողներ, որոնց ոչ ոք չի ճանաչում ու չի հետաքրքրվում նրանց կյանքով, նրանց որդիները թնդանոթների պայթյունների տակ չեն կռվել , բայց շատերը կանխել են հենց այդ նույն պայթյունները եւ փրկել զինակից ընկերներին; Հարգելիներս, մենք դեռ ունենք չլուծված բազում խնդիրներ, հիրավի մոր դերն անքակտելիորեն կապված է և ուղիղ համեմատական կապի մեջ է իր հերոսի հիշատակի հարգման հետ, իմ խորին համոզման դրամական միջոցներն ու բազմաթիվ նորաբաց հիմնադրամները չեն, որ պետք է առաջնային տեղ գրավեն մայրերի նվիրյալ գործում՝ ցածրացնելով ու մոռացության տալով յուրաքանչյուր հերոսի սխրանքը, այլ գործնական քայլերը, հերոս տղերքի հերոսական քայլերը հիշատակելով, նրանց անուններով դպրոցներ , փողոցներ անվանակոչելով, որպեսզի գալիք սերունդը ուսում ստանալով տվյալ կրթարանում , արդեն մանուկ հասակից դաստիարակվի հայրենասիրական գիտակցությամբ եւ ճանաչի երկրի պաշտպաններին;
ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
