Իմ դեմ ինչքան կուզեք գրեք, բայց քավորս շատ լավն ա. Սամվել Ալեքսանյանը Սամվել Կարապետյանի մասին
«Հրապարակ»-ը գրում է. «Սամվել Ալեքսանյանն Աժ միջանցքում գովազդում էր իր տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքը, մանավանդ՝ գուլպաները, և լրագրողներին նախատում, թե հիմա էլ բարի գործ է արել՝ գործարան բացել, աշխատատեղ ստեղծել, ինչո՞ւ չենք գրում: Արդեն մի քանի ամիս է՝ ֆաբրիկան գործում է Երևանի Նորագավիթ թաղամասում, հայկական արտադրության գուլպաներ, վերնաշապիկ և այլ տեսակի հագուստ են արտադրում:
Ալեքսանյանը դեռ երկար կպարծենար իր «բարի գործով», եթե լրագրողները նրա առաջ չդնեին քավորի՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կոմիտասի այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը: Ինչո՞ւ Ալեքսանյանը քավորին խորհուրդ չի տվել եկեղեցի կառուցելու փոխարեն հետևել իր օրինակին և զարկ տալ հայրենական արտադրությանն ու աշխատատեղերի բացմանը: Ալեքսանյանը խնդրեց քավորի դեմ բան չգրել. «Իմ դեմ ինչքան կուզեք, բայց քավորս շատ լավն ա»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում