Իմ դեմ խաղ կա՞, եթե էթամ՝ ռեյտինգայինն ա իմը, առանց ինձի տխուր ա լինելու
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ անդամ գեներալ Սեյրան Սարոյանը վստահ է, որ եթե մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա իր դեմ «խաղ չի լինի»: Այս մասին ասել է այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե առաջադրվելո՞ւ է՝ առաջիկա ԱԺ ընտրություններում, նա պատասխանել է. «Դու ո՞նց ես ուզում, որ դու տեսնում ես, էլ իմ դեմ խաղ կա՞: Եթե էթամ, ռեյտինգայինն ա իմը: Առանց ինձի տխուր ա լինելու ձեր համար»: