«Իմ ժամանակ մենաշնորհ չի եղել, կոռուպցիան էլ շատ քիչ է եղել». Ռոբերտ Քոչարյան
«Երկիր մեդիայի»-ի եթերում հարցազրույց տալով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե իր կառավարման տարիներին մենաշնորհ չի եղել: «Մենք մենաշնորհ չենք ունեցել: Ցույց տվեք, թե որտեղ է եղել մենաշնորհը: Եթե մենաշնորհ լիներ, մենք չէինք ունենա 10% տնտեսական աճ: Կոռուպցիայի մակարդակն էլ շատ քիչ էղել, դրա համար էլ բյուջեն աճ է գրանցել»: Թե հիմա ինչ վիճակ է, ինքը չգիտի, քանի որ 10 տարի քաղաքականությունում չի եղել: «Խոսում են Սաշիկի 50%-ներից: Քանի՞ դեպք են ապացուցել: 3 ամիս է՝ կարող էին ստուգել, բայց ոչ մի դեպք չեն գտել, որ Սաշիկը որևէ մեկից 50% փայ է մտել»,- ասաց նա:
