Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-ն երբևէ եղել է այսքան ժողովրդավար. Առուշանյան
Շիրակի մարզպետի թեկնածու Դավիթ Առուշանյանը ճեպազրույցի ժամանակ, խոսելով Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին, ասել է․ «Գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Նախ պետք է մարզի ներդրումային ֆոնդը բարելավվի, և գյուղ առ գյուղ ծրագրերի մասին իմանան, քանի որ մարդիկ անտեղյակ են լինում ծրագրերից և չեն կարողանում օգտվել դրանցից»։
Այն հարցին, թե «կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ-ում միապետություն է, չկա օրենսդիր, գործադիր, դատական համակարգի տարանջատում», Առուշանյանը պատասխանեց. «Ես իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ Հայաստանը երբևիցե եղել է այսքան ժողովրդավար, և երբևիցե եղել է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և ամեն մեկը իր դերն ու դիրքն է ունեցել»: