Իմ մասնակցած հեռուստահաղորդման ընթացքում, 17-ամյա աղջկան բերել էին ոտաբոբիկ, բայց հետո...
Փաստաբան Լիանա Բալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Շնորհակալություն ՀՀ Ոստիկանության գնդապետ՝ Նելլի Դուրյանին, ում Կանանց դերը արդարադատության համաժողովի ժամանակ դիմեցի հիվանդ մոր և 17ամյա անչափահաս աղջկա խնդրով, որին իմ մասնակցած հեռուստահաղորդման ընթացքում բերել էին ոտաբոբիկ։ Անչափահաս աղջիկը ուսում չէր ստացել, աշխատում է գյուղերում, սակայն շատ հաճախ գումար չեն տվել։ Տիկին Դուրյանը շտապ՝ օպերատիվ կարգով, կազմակերպեց անչափահաս աղջկան որոնելու հարցը: Ոստիկանները հայտնաբերեցին, որ, մայր և աղջիկ Վարդենիսի տարածաշրջանում են և շատ շուտով նրանց կտեղափոխեն օգնության կենտրոն: Կոնֆերանսի ավարտին ինձ զանգահարեցին Վարդենիսի մարզպետարանից և հայտնեցին, որ խնդրով իրենք էլ են զբաղվում։
