Իմ ներսում դու հիվանդ առասպել, Ու երկինքս էլի դատարկ է...
Իմ ներսում դու հիվանդ առասպել,
Ու երկինքս էլի դատարկ է...
Լուսին ես, թե այլ լուսատու....
Հիմա նորից ածականներ եմ առանձնացնում,
Որ պիտակեմ սերս,
Որը դու վաճառեցիր գրոշներով,
Կամ գուցե քո համար դա ապրուստ էր....
Գուցե կաթնահամ նվիրումը սիրուց առավե սեր էր,
Գուցե քո իմաստը երդիկն էր,
Ու ծուխս, ծուխսս,
Կարոտաշեն, իրար մերձեցող սիրով,
Իրարից անջատ չապրելու երդումով,
Ու էլի խոսքերդ,
Ծուխ են, ու երկնքում հրդեհ է...
Երկինքը չի ընդունում ինձ,
Որովհետև ես չար եմ,
Ես սիրում եմ իմ սերը....
26.02.2017թ. Լուսին Ղազարյան....