Իմ նման բարերար, գործարար մարդիկ շատ պետք են մեր երկրին. Տիգրան Արզաքանցյան
«Ես ո՛չ հիասթափված եմ գնացել, ոչ էլ նեղացած։ Ես իմ աշխատանքը կատարել եմ ու գնացել եմ։ Իսկ իմ ցուցանիշները բավարար էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը, ով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում, սակայն բավական քիչ ձայներ հավաքեց։ Գավառցիներին անվանելով ցիգաններ, որոնք գումարի դիմաց վաճառել էին իրենց ձայնը, Արզաքանցյանը ընտրություններից մի քանի օր անց հեռացավ Հայաստանից։ Արզաքանցյանը համարում է, որ մեկ է՝ ինքն էլ է ստացել առավելագույն ձայներ, և դա իրեն բավարարում է։ «Ոչ մեկի վրա էլ մեղք չեմ կարա դնեմ ու ասեմ՝ սենց եղավ։ Թեկնածուները շատ էին, կուսակցությունները շատ էին, ոչ մեկին չես կարա մեղադրես»,- ասաց Արզաքանցյանը։