Իմ նպատակն ուրիշ է եղել. Զորի Բալայանն` աղմկահարույց նամակի մասին (Video)
Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը հերքում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակում գրել է, որ ԼՂՀ-ն պետք է հանձնել Ռուսաստանին։ Այս մասին գրում է a1plus.am կայքը: «Նամակում ոչ մի միտք, նամյոկ չկա կապված այն մասին, որ Ղարաբաղը պետք է հանձնենք Ռուսաստանին։ Մեկից հարցրեք, թե որտեղից է վերցրել նման բան, ախր դա վիրավորական է։ Իմ նպատակն ուրիշ է եղել, և ուրիշ է, ոչ թե եղել է»,- ասել է Զորի Բալայանը: Հրապարակախոսը նաև հերքել է այն լուրերը, թե ինքը նամակը գրել է իշխանությունների պատվերով։ «Դա անհեթեթություն է։ Ես կես տարի է այդ նամակը գրում եմ և գիտեմ՝ ինչի համար եմ դա արել։ Ես նույն բանը գրել եմ, երբ Գյուլիստանի պայմանագրի 190 ամյակն է եղել, 185 ամյակն է եղել։ Սա առաջին անգամ չէ։ Էն ժամանակ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ հարցրել, ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Ես բաց նամակ եմ գրել Բրեժնևին, ոչ մեկին չեմ հարցրել, էդ ժանրը շատ կարևոր է մեզ շատ օգուտ է տվել։ Գորբաչովին գրել եմ՝ ոչ մեկից չեմ հարցրել»,-ասել է Զորի Բալայանը։ Մանրամասները՝ a1plus.am կայքում:
