Իմ նշանածը Նիկոլայ Եղիազարյանը չէ. Տաթև Սարգսյան
Esem.am-ը գրում է, որ սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանի նշանադրության լուսանկարների հրապարակումից հետո շատերը, ըստ Տաթևիկի, շնորհավորել էին իրեն ու սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանին՝ կարծելով, թե հենց վերջինս է նրա նշանածը:
«Իհարկե, լիովին հասկանում եմ, որ մեր հասարակությունը միշտ շտապում է եզրակացություններ անել, ես էլ իմ հերթին շտապեմ հիասթափեցնել,- ասել է Տաթևը` հավելելով,- իմ նշանածը Նիկոլայ Եղիազարյանը չէ: Մարդիկ հասցրեցին բավականին բուռն քննարկել դա, բայց նման բան չկա: Եթե որևէ մեկը չգիտի, ասեմ, որ Նիկոլայն իմ ամենամտերիմ ընկերն է: Էնպես որ, եկեք զուրկ մնանք այն ամենից, ինչի մասին հստակ ինֆորմացիա չունենք»:
Տաթևի խոսքով` գուցե նման խոսակցությունները տարածվել են այն պատճառով, որ սկզբում նշանածը չի ցանկացել որևէ լուսանկար ունենալ համացանցում, սակայն հետո` փոխել է միտքը:
Տաթևը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորել են իրենց և ուրախացել իր անձնական նորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում