1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իմ պատվելի հայորդի, իմ պատվելի Հայր Մկրտիչ

1996 թվականն էր: Այն մութ ու ցուրտ տարիները: Ընդունվել էի աշխատանքի ամենապատվաբեր մասնագիտությամբ՝ ուսուցիչ, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում աշխատանքի: Երկու որդիներս սովորում էին այդ նույն դպրոցում՝ ավագս՝ 4-րդ դասարանում, 2-րդս՝ 1-ին, իսկ 3-րդը՝ դեռ վեց ամսական էր: Դպրոցի գործավարուհին մի հրաշք համեստ կին էր՝ տիկին Էլյան, նրա զավակներից երկուսն էլ էին սովորում այդ դպրոցում՝ միջնեկը՝ Հովհաննեսը 6-րդ դասարանում էր, փոքրը՝ Հասմիկը առաջին, իմ որդու դասարանցին էր, ավագը՝ Սոնան, սովորում էր Չարենցի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում: Շատ համեստ ընտանիք էին, ապրում էին դպրոցի հարակից սեփական տներում,ամուսիններով շատ սիրով ու զուսպ մեծացնում էին իրենց զավակներին, անելով ամեն հնարավորն ու անհարինը կրթված զավակներ մեծացնելու համար: Շատ հավանում էի տիկին Էլյային, չնայած աշխատում էինք միևնույն դպրոցում, բավականին հարգանքով էր վերաբերվում ողջ ուսուցչական կոլեկտիվին: Միշտ ասում էր, երբ տները քանդեն ու նոր բնակարան տան, առաջինը բոլոր ուսուցիչներին է հրավիրելու իրենց տուն: Երազում էր, որ Հովիկը դառնա ճանաչված թավջութակահար, ինքն էլ որպես հանդիսատես վայելեր նրա նվագը:
Կյանքը դաժան բան է, 96-ի դեկտեմբերն էր, ամսի 25-ին հրավիրված էինք մեր դպրոցի ծնողներից՝ Պարտակչյանների ավետարանչական եկեղեցում նշվող Սուրբ ծննդյան տոնին: Հովհաննեսը՝ Հովիկն այդ օրն այնտեղ թավջութակով պետք է հանդես գար, սպասում ենք չկան: Ահավոր էր... Զանգահարեցինք և իմացանք , որ տիկին Էլյան հոսանքահարվել է, նրան փրկել չէր եղել:

Երբեք այդ օրը չեմ մոռանա, մինչև հիմա ականջներիս մեջ է Հովիկի լացի ձայնը: Ամեն օր այցելում էի նրանց, մի քիչ սփոփում , հետո գնում տուն: Մի օր էլ Էլյայի ավագ քույրն ասաց.- գիտեք Հովիկը երազում մայրիկին է տեսել, ասել է քիմիայիդ ուսուցչուհին քեզ շատ է սիրում, նրան սիրիր, կարելի՞ է, որ Հովիկը Ձեզ մորաքույր ասի: Հիմա էլ եմ հուզվում, երբ հիշում եմ այդ օրը: Իհարկե կարելի է, այդ օրվանից իմ Հովիկի համար դարձա Մանուշ մորքուր: Յոթերորդ դասարանում արդեն նրան դասավանդում էի, ներկա բացակա անելիս, երբ հասնում էի նրա անվանը՝ Կարապետյան Հովհաննես, չէի կարողանում կարդալ, խեղդվում էի: Եվ այդպես միչև հիմա, հուզվում եմ ամեն անգամ, որովհետև երեխաները մորը կորցնելիս դառնում են անթև թռչուն: Նրանց հայրը՝ Հովսեփն անում էր ամեն բան, որ զավակները լավ զգան, Սոնան 7-րդ դասարանում դարձավ ընտանիքի և ավագը և մայրը: Դժվար ,սակայն շաաաաատ մեծ պատվով ապրեցին: Քանդեցին այդ տները, խաբեցին մարդկանց գռոշներով, ով ուժեղ էր շատ գումարեր ստացավ, ով ոչ, տրված գումարով հազիվ քաղաքի ծայրամասում բնակարան գնեց: Հովիկն ավարտեց դպրոցը, կոնսերվատորիան և չնայած միակողմանի ծնողազուրկ էր և աչքերն էլ շատ վատ էին տեսնում(-6), կամավոր գրանցվեց ծառայության Արցախ: Քույրերն էլ ստացան բարձրագույն կրթություն: Էլյայի հոգին խաղաղ է երկնքում: Հովիկն ասում էր.- Մանուշ մորքուր, որ բանակից գամ, առաջինը կգնամ մամայիս մոտ, հետո կգամ քեզ մոտ: Այդպես էլ արեց իմ տղան:

Նրա առաջին բեմելն էլ. ես էի նստած դահլիճում, ամբողջ ընթացքում արցունքներս հոսում էին, Էլյան այդպես էլ չտեսավ նրան բեմում: Հովիկը շատ ազնիվ էր մեծացել այս գույնզգույն կյանքի համար, երբեք անարդարությունների հետ չէր հաշտվում, մաքրեմաքուր թափանցիկ մարդ: Աշխատում էր մեր ազգային սիմֆոնիկ նվագախմբում, կոնտրաբաս էր նվագում, համատեղում էր նաև Վարդան Պետրոսյանի թատրոնում: Ասում էի բալես, որ ամուսնանաս, ես եմ գալու քեզ աղջիկ ուզելու, անպայման առաջին մատանին իմ կողմից ես նվիրելու: Երազում էի, թե այդ օրը երբ է գալու, ամուսնանա ու իր նման ազնիվ զավակներ նվիրի հայրենիքին: Մի օր ավագ որդիս եկավ, թե մայր, Հովիկը ընդունվել է Գևորգյան ճեմարան կուսակրոն քահանա ձեռնադրվելու: Ինչ խոսք, Գևորգյան ճեմարանում սովորելը պատիվ է, լավ կրթություն են ստանում, բայց ինչու՞ կուսակրոն: Երբ ավարտեց սարկավագ ձեռնադրվեց, հարգում էի իր որոշումը, սակայն ամեն օր հորդորում, որ սովորական քահանա դառնա, ընտանիք կազմի, թող ծառայի Աստծուն, բայց ընտանիք ունենա, շարունակություն իր լավ տեսակի: Իր համեստ ժպիտով ասում էր, այո, Մանուշ մորքուր:

Մի օր էլ 2015-ի փետրվարի 7-ին զանգեց, արագ արագ խոսելով, թե Մանուշ մորքուր ամսի 8-ին հարսանիքս է, դու իմ կարևոր հյուրն ես, դու իմ մամայի տեղում պետք է նստես, ու կրկին արագ շարունակում, թե տրանսպորտի մեջ է, լավ չի լսվում, հետո կխոսենք: Ուրախացած զանգահարել եմ ավագ որդուս.- Արամ ջան, շուտ արի գնանք մատանի գնելու, Հովիկը վերջապես ամուսնանում է, տղաս մյուս կողմից, այ մայր, Հովիկը եկեղեցու հետ է ամուսնանում: Հարգեցի իմ տղայի որոշումը, ընտրել էր հավերժ ծառան լինել Աստծո և եկեղեցվո: Գնացինք ընտանիքով, ինձ ուղեկցեցին այն պատվավոր տեղը, որտեղ պետք է նստեր տիկին Էլյան, նույն զգացումն ունեի ինչ համերգասրահում: Իմ լուսավոր Հովհաննեսը օծվեց ՀԱՅՐ ՍՈՒՐԲ ՄԿՐՏԻՉ: Իմ ազնվաբարո, մաքրեմաքուր տղան, այժմ Հայր Սուրբ Մկրտիչը ծառայում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում: Պատիվ է, երբ իմանում ես, որ այո, եկեղեցու ծառան այդքան թափանցիկ մաքուր է, ինչպիսին որ պետք է լինի: Մեկ մեկ ասում եմ, ախր կուզեի զավակներ ունենայիր, պատասխանում է.- ուրիշի երեխա չկա, բոլորն էլ իմն են: Քառօրյա պատերազմի ժամանակ, սքեմը հագին, զենք բռնեց և կանգնեց տղաների կողքին: Իմ պատվելի հայորդի, իմ պատվելի Հայր Մկրտիչ:


Լուսանկարը հենց նրա ձեռնադրման օրն է՝ 08.02.2015թ.

 

ՄԱՆՈՒՇԱԿ  ՍՏԵՓԱՆՅԱՆ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan