1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իմ սիրտը դեռ ազատ է, եւ ես սպասում եմ իմ արքայադստերը.PHOTO

Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Գոռ Եփրեմյանն այժմ էլ ակտիվ քայլեր է կատարում կինոաշխարհում: 

Սիրված երգիչն իր ուժերն է փորձում Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, ինչը, շատ-շատերի կարծիքով Գոռի մոտ բավականին լավ է ստացվում:

Fnews.am-ը երգիչ-դերասանի հետ զրուցել է նրա գործունեության, ԱՄՆ-ում բնակություն հաստատելու ու նրան հանդիպած դժվարությունների ու նաեւ անձնականի մասին:

-Գոռ, մինչ այս հանրությունը Ձեզ ճանաչում էր միայն որպես երգիչ: Այժմ Ձեզ շատերը գիտեն որպես դերասան՝ ով  հաջողությամբ կերտել է այնքան սիրված Գոռի կերպարը:

-Նախ պիտի ասեմ, որ ես երգով եմ ապրում, եւ առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը: Երգն իմ էությունն է՝ իմ զգացողությունը: Իհարկե, ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ հանրությունն  ինձ ճանաչում ու ընդունում է որպես երգիչ, բայց ասեմ, որ առաջին անգամը չէ, որ ես հանդես եմ գալիս որպես դերասան: Ես կարծում եմ, որ բեմի մարդը պետք է տիրապետի նաև դերասանական արվեստին:

-Երբվանից է երգը քեզ ուղեկից դարձել:

-Ես մեծացել եմ երգի հետ միասին: Տատիկս երգչուհի է. ու ես էլ մեծացել եմ նրա երգերի ներքո: Դեռևս մանուկ հասակից երաժշտության նկատմամբ առանձնահատուկ սեր եմ ունեցել: Արդեն իսկ տասներկու տարեկանում որոշեցի փորձեր անել. առաջին անգամ երգեցի Շերամի «օլոր- մոլոր» երգը: Ու երեւի ստացվեց…


-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Վտանգավոր խաղերում» դերասանի՝ այս դեպքում ռոմանտիկ ու լավատես Գոռի դերում հանդես գալու որոշումը:

-Կար կերպար՝ Գոռի կերպարը, հենց որի համար դերասան էին փնտրում ու պրոդյուսերներն ինձ առաջարկեց կերպարը փորձել: Ի դեպ, հետաքրքիր պատահականությամբ հերոսի անունն էլ Գոռ էր, որին ես սցենարը կարդալուց հետո համաձայնեցի: Հենց այդպես էլ հայտնվել եմ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում: Ասեմ նաեւ, որ հեռուստասերիալը դեռևս եթերում էլ չէր, նախապատրաստական փուլում էր, երբ ինձ առաջարկեցին երգել ֆիլմի սաունթրեքը, որն ըստ իս, շատ սիրվեց….

-Գոռ, իսկ ի՞նչն ես համարում կյանքիդ գլխավոր ձեռքբերումը՝ այս պահի դրությամբ:

-Ձեռքբերումներս շատ են, բայց ամենամեծ ձեռքբերումը կարծում եմ դեռ առջևում է:

-Այդուհանդերձ, առաջին պլանում երգն է՞, թե՞ դերասանական ունակությունները հմտացնելնը: 

-Իհարկե, ես մասնագիտությամբ երգիչ եմ, բայց կարծում եմ՝ ուժերդ պետք է փորձես նաեւ այլ տեղ, եւ քո առջև դրված առաջադրանքը պետք է կատարես գերազանց, ու ամենակարեւորը՝ լինես անկեղծ:

-Իսկ թատերական կրթություն հասցրել ե՞ս ստանալ, թե՞…

-Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting School» դերասանական ստուդիայում: Ընդունվեցի, որպեսզի որոշակի տիրապետեմ դերասանի վարպետությանը, ինչն ինձ օգնեց ավելի անկաշկանդ լինել բեմում, աշխատել տեսախցիկի հետ, զգալ տեսախցիկը, զգալ կերպարը: 

-Մտավախություն չկա՞, որ երգարվեստը կարող է երկրորդ պլան մղվել:

-Նման բան չի լինի. Երգն ինձ հետ ծնվել է, այն իմ հոգում է:

Բայց պիտի ասեմ, որ կինոն միշտ եմ սիրել ու մտադրություն ունեմ  կինոյով լուրջ զբաղվելու:

-Առաջիկայում ի՞նչ նորությունների կարող է սապասել հանդիսատեսը:

-Միանաշնակ կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ: Ասեմ նաեւ, որ նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում՝ գլխավոր հերոսի կերպարում: Ունեմ նոր առաջարկ, որի շուրջ դեռ մտածում եմ:

-Իրական կյանքում որքանո՞վ է Գոռ Եփրեմյանը նման «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալի հատնի՝ ռոմանտիկ ու բարի Գոռ-ի հետ:

-Կարծում եմ, բավականին նմանություններ կան:
Թեեւ էությամբ ռոմանտիկ չեմ. ավելի իրատես եմ, բայց սիրում եմ կանանց ուրախացնել:

-Ինչպիսի՞ն պետք է լինի Գոռ Եփրեմյանի կինը:(Ասում են, Գոռ Եփրեմյանի համար աղջիկները խենթանում են)...

-Ապագա կինս կլինի այնպիսին, ինչպիսին, որ կլինի…դեռ չեմ պատկերացնում: Բայց կուզենամ, որ բացառիկ լինի: Իմ սիրտը դեռ ազատ է, եւ ես  սպասում եմ իմ արքայադստերը:

-Ի դեպ, ինչ կասես խաղընկերուհուդ՝ Մարինե Մինասյանի մասին, ում երկրպագուները նույնպես շատ-շատ են…

-Մարինե Մինասյանը լավ ընկեր է, լավ մարդ, հետևաբար լավ մարդու հետ հեշտ է նկարահանվել: Առհասարակ, պետք է նշեմ, որ մեր ֆիլմի թե' ստեղծագործական, եւ թե՛ դերասանական կազմը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է: Մենք լավ ընկերներ ենք: Առանց վստահելի ընկերոջ անհնար է կյանքում առաջ գնալ:

-Ի՞նչ տարավ , եւ  ի՞նչ տվեց հեռավոր ԱՄՆ-ում գտնվելու փաստը՝ Գոռ Եփրեմյանին:

-Ես ե՛ւ Հայաստանում, ե՛ւ թե ԱՄՆ-ում շարունակում եմ ստեղծագործել:
Աշխատանքային ու ստեղծագործական առումով ոչինչ չի խլել, միայն մայրցամաքի տարբերությունն է ու անսահման կարոտը:

-Ի՞նչ երազանքներ ունես:

-Ես երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ:

-Երբեւէ մտածել ե՞ս Հայաստան վերադառնալու մասին:

-Օտարության մեջ ապրող ցանկացած մարդ մտածում է, որ մի օր վերադառնալու է:

-Ի՞նչը կարող է հունից հանել Գոռ Եփրեմյանին:

-Կարելի է ասել, ինձ ոչինչ հունից չի հանում: Առհասարակ ես համբերատար մարդ եմ:

-Ո՞ւր են ձգվում Գեռ Եփրեմյանի արմատները:

-Ես երևի թե այն եզակի մարդկանցից եմ, որ կարող եմ ասել բնիկ Երևանցի եմ:

-Ո՞րն է Քեզ համար իդեալական ընտանիքի օրինակը:

- Իդեալական ընտանիքը այն է, որտեղ սիրում ու հարգում են մեկը մյուսին ու սիրով են տուն վերադառնում:

-Ինչ նախասիրություններ ունես, եւ ինչով ես զբաղվում ազատ ժամանակ:

-Անկեղծ ասած, ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, բայց փորձում եմ սպորտով զբաղվել:

-Ի՞նչ է պետք կյանքում առաջ շարժվելու համար:

-Կյանքում առաջ շարժվելու համար առաջինը` նպատակ, ձգտում ու աշխատասիրություն է պետք:

-Գոռ, իսկ ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել Հայաստանի վաղվա օրը:

-Կուզենամ, որ Հայաստանում պայմանները բարելավվեն, մարդիկ մնան իրենց երկրում, չարտագաղթեն: Իսկ իմ երգրպագուներին ուզում եմ ասել շնորհակալություն. Հավատացեք ձեր ջերմ խոսքերը, վերաբերմունքը ցանկացած ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է. Այն ուժ է տալիս՝ նորը ստեղծելու:

 

Զրույցը՝ Աննա Ավագյանի

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan