Իմ թանկագին Երևան, դու ինձ գերեցիր և ցնցեցիր. Նարգիզը` իր մենահամերգի տպավորությունների մասին
Երեկ` հոկտեմբերի 8-ին, ուզբեկական ծագումով երգչուհի Նարգիզ Զակիրովան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացել է «Вдвоем» համերգային ծրագրով:
Երգչուհին իր միկրոբլոգում համերգից տեսանյութ է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.
«Իմ քույր, Հայաստան, իմ թանկագին Երևան, դու ինձ գերեցիր և ցնցեցիր։ Այս կախարդական երեկոն ես չեմ մոռանա ԵՐԲԵՔ ։ Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր եկել էին ինձ հետ կիսելու իրենց սերը։ Մեր երեկույթից արդեն մի քանի ժամ է անցել, սակայն քունս չի տանում։ Ուզում եմ կրկին ձեզ մոտ վերադառնալ։ Սիրելիներս, ձեր հանդեպ տածած սերս կմնա ընդմիշտ։ Աստված ձեզ պահապան»: