ԻՄ ՏԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ Է
ԻՄ ՏԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ Է
Ես պարզ մնացի իմ երազներում,
Ես պարզ մնացի աշխարհի առջև,
Մինչդեռ շատերը շահ ինձ խոստացան,
Այդ շահը տվի նրանց ճակատին։
Շահով, քծնանքով, հետնախուց չեղա,
Մինչդեռ շատերը, լիզեցին հատակ,
Խոսքս պարզ եղավ, բառերս հստակ,
Խիղճս Աստծուն է,հավերժ հնազանդ։
Ես մեկ Տեր ունեմ, երկրորդը չկա,
Ես երկու տիրոջ չեմ լինի ծառա,
Աստծով է զօծված իմ կյանքի ուղին,
Մեկ օր կննջեմ տուրք տալով խղճիս։
Նարեկ Պապոնց Առաքելյան