Իմ ընտանիքն ու ես ընտրել ենք ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼԸ. Հրաչուհի Ութմազյան
Պապս` Հայկարամ Ութմազյանը, 1915 թվականին գաղթել է Սեբաստիայից: 16 տարեկանում միայն դարձել գրաճանաչ, իսկ 52 տարեկանում նա արդեն պատմության գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր և ԵՊՀ պրոռեկտոր:
Տատս` Հրաչուհի Ջինանյանը, գաղթել է Պոլսից: Նա հայտարարեց Հայրենական պատերազմի հաղթանակի լուրը, հենց նրա ձայնով հայկական ռադիոն լսելի դարձավ սփյուռքին, իր «Երևանն է խոսում»-ը դեռ լսելի է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ականջներում: ՀԽՍՀ Ժողովրդական արտիստուհու, պրոֆեսորի, Երևանի Պատվավոր քաղաքացու որդին հայրս է` Արթուր Ութմազյանը` ՀՀ Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի շքանշանի դափնեկիր….
Կոչումները մեր տանը շատ են: Ես` Հրաչուհի Ութմազյանս, կրում եմ կոչումը՝ լինելու այդ ընտանիքի սերունդը: Իմ ընտանիքն ու ես ընտրել ենք ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼԸ…. վրեժխնդիր՝ կերտելով, ստեղծելով, կյանք տալով….
Հրաչուհի Ութմազյան