«Իմն է նա». Նանան նոր երգ է պատրաստում
2015 թվականին երգչուհի Նանան պատրաստվում է նոր երգ մատուցել իր ունկնդիրներին: Արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այն կլինի պարային, ուրախ կատարում: «Երգը կոչվում է «Իմն է նա»: Խոսքերը գրվել են Արման Անտոնյանի և Անահիտի ջանքերով, երաժշտությունը Արմեն և Սուսաննա Խլղաթյաններինն է»,-Life.panorama.am-ին հայտնեց երգչուհին:
Երգի կունենա նաև տեսահոլովակ, սակայն այն ստանդարտ ոճի մեջ չի լինի. «Քանի որ վերջերս եմ հայաստանյան համերգային շրջագայություն ունեցել, որոշեցինք գեղեցիկ ու հետաքրքիր կադրեր հավաքել այս տեսահոլովակում: Կարծում եմ, հետաքրքիր կլինի»:
Երգչուհի Նանան գոհ է 2014 թվականից, հուսով է՝ դժգոհ չի մնա նաև 2015-ին: «Ինձ համար 2014 թվականը հաջողակ տարի էր: Տարեվերջն էլ գեղեցիկ համերգներով եզրափակեցի: Հուսամ, 2015 թվականն ինձ էլ ավելի կոգևորի: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, կարևորը ցանկությունն է»,-եզրափակեց նա:
