«Ինչ արել եմ ճիշտ եմ արել». Էրիկ
Life.tert.am-ը գրում է.
«X factor 4» նախագծի «4 աթոռի մենամարտ» փուլը համացանցում մեծ քննարկման առիթ է դարձել։ Որոշ մարդիկ համամիտ են Էրիկի ընտրության հետ, որոշները`ոչ։ Էրիկին մեղադրեցին մասնակիցներին սթրեսի ենթարկելու համար։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչի հետ` խոսելու իր որոշման և շրջանառվող լուրերի մասին։
-Հաջորդ փուլ անցան 4 մասնակից` Իննան, Դիանան, Մանեն, Հասմիկը։ Ինչո՞ւհենց նրանք:
-Սովորաբար չեմ սիրում իմ որոշումներից հետո մեկնաբանություն տալ։ Եթե վերջնական որոշում եմ կայացնում, հստակ գիտեմ` ինչ եմ անում, և դա ոչ մի կերպ չի քննարկվում։ Կարծում եմ՝ ինչ արել եմ, ճիշտ եմ արել, որովհետև ամբողջ հաղորդման ընթացքում նշել եմ, որ յուրաքանչյուր մասնակից էլ արժանի է հաղթելու, բայց ըստ նախագծի կանոնների՝ հաջորդ փուլ պետք է 4 հոգի անցնի։ Միանշանակ, ով էլ դուրս գար, խոսակցություններ լինելու էին։ Չանցած մասնակիցների համար ուրախ եմ, քանի որ նրանք արդեն ունեն հանդիսատես։ Ես միշտ նշել եմ, որ նրանց կողքին կլինեմ ու կաջակցեմ ամեն հարցում։ Պետք է ընդունել, որ այս փուլից հետո ամեն ինչ չի ավարտվում։ Սա միայն սկիզբն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: