1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի՞նչ դեր է վերապահված Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ կառավարության փոփոխությունից եւ բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջեւ առկա անհամապատասխանությունը հարթելն է։ Այս երկու իմիջները համահարթեցնելու փորձ պետք է կատարվի։

Վերջին շրջանում թրենդային է դարձել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ համեմատելը։ Ինչպես եւ այն ժամանակ, հիմա էլ պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել. այն քաղաքական ուժը, որը պաշտոնապես նախաձեռնել էր այդ բարեփոխումները, անհույս հետ էր մնացել հռչակած սկզբունքներից եւ դարձել էր ամբողջ գործընթացի արգելակը։ Այսօր ամենակարեւոր խնդիրն է՝ այնպես անել, որ իշխող քաղաքական ուժը չդառնա այս բոլոր գործընթացների արգելակող գործոնը։
Այս առումով ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։

Կանդամագրվի՞ արդյոք բարեփոխումների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որեւէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։ Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու եւ կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը։

Վարչապետի համար թերեւս մի քանի տարբերակ կա։ Դիտարկենք դրանք առանձին-առանձին։
Տարբերակ Ա. վարչապետը չի դառնում հանրապետական։ Նախագահը գտնում է նոր անձի կամ նոր թիմ, որոնք առանց Կարեն Կարապետյանի, կառավարությանը զուգահեռ, ինքնուրույն փորձում են փոխել ՀՀԿ կերպարը՝ ստերիլ պահելով վարչապետին, քանի որ վերջինս, կուսակցականացվելով, մեծ ռիսկի տակ է ընկնում։ Եթե ՀՀ նախագահն ու վարչապետը որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է մաքուր, ապա վերջինս կփորձի իր գործունեության 6 ամիսների ընթացքում դրական արդյունքներ գրանցել, որոնք աշխատելու են մեծ թիմի՝ իշխանության համար։

Տարբերակ Բ. եթե այնուամենայնիվ Կարեն Կարապետյանին ի վերուստ տրված է փոխել հանրապետականների իմիջը, ապա չի բացառվում, որ նա կփորձի հնարավորինս ուշ անդամագրվել այդ խմբին, ասենք, ոչ թե ՀՀԿ համագումարից առաջ, այլ ավելի ուշ փուլում, երբ հաստատվեն հանրապետականի նախընտրական ցուցակը կամ ծրագիրը եւ այլն։ Այսպիսով՝ կառավարության ղեկավարն ավելի ուշ կմտնի ռիսկային դաշտ։
Տարբերակ Գ. եթե Կարեն Կարապետյանը հիմա է մտնում ՀՀԿ շարքերը, ապա հարց է, թե ինչ կարգավիճակով։ Այստեղ կարող է գործել մի քանի տարբերակ։ Հանրապետական կուսակցությունն իր պատմության ընթացքում, կուսակցության նախագահից զատ, ունեցել է նաեւ կուսակցության խորհրդի նախագահի պաշտոն։

Մասնավորապես, այդպես էր Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք։ Կարող է գործել մեկ այլ տարբերակ՝ Կարեն Կարապետյանը դառնա ոչ թե զուտ տեղակալ, այլ առաջին տեղակալ։

Կարեն Կարապետյանի համար հանրապետականացումը լի է ռիսկերով. կառավարությունում նա ունի աշխատելու մեծ ազատություն. մաքրում է՝ ում ցանկանում է։ Մինչդեռ հանրապետական կուսակցությունում, որտեղ տարբեր ֆինանսատնտեսական, կլանային, քրեական կապեր են, շատ ավելի դժվար է լինելու կոտրել ձեւավորված համակարգը ու նոր շունչ հաղորդել, նոր մարդկանց բերել։

Փոփոխությունների նախաձեռնողները՝ Սերժ Սարգսյան+մերձավոր շրջապատ+մոսկովյան որոշ ուժեր, պետք է շահերի համադրում կատարեն եւ հաշվարկեն՝ արդյոք օգտավե՞տ է Կարեն Կարապետյանին ՀՀԿ բեռի տակ այսքան շուտ մտցնելը կամ առհասարակ մտցնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan