Ինչ է կատարվում էլցանցերում
Lragir.am- ը գրում է .
Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝ 30 տարի ժամկետով, որը կուղվվի էլակտրակայանների պարտքը մարելուն: Զախարյանը վարկի չափը չի ասել լրագրողներին, բայց նշել է, թե դա հնարավորություն կտա խուսափել սակագնի բարձրացումից:
Հայաստանի էլցանցերը ամիսներ առաջ վաճառվեցին Տաշիր գրուպին՝ ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին: Հետո պարզվեց, որ վաճառքը ամբողջությամբ իրականացված չէ, եւ ցանցերը Կարապետյանի ամբողջական սեփականությունը կդառնան 2017 թվականին:
Էլցանցերը վաճառվեցին Էլեկտրիկ Երեւան շարժման արդյունքում, թեեւ հնարավոր է, որ շարժման առիթով: Բոլոր դեպքերում, սեփականատիրոջ փոփոխությունը հանրայնորեն դիտարկվեց իբրեւ կոռուպցիոն կառավարումը դադարեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու եւ այդպիսով նաեւ Հայաստանի հանրության համար սակագնային մատչելի քաղաքականություն վարելու հեռանկար:
Էլցանցերի նոր սեփականատերն էլ հպարտորեն հայտարարեց, թե իր միջոցներից կօգնի սուբսիդավորել հանրության համար էլէկտրաէներգիայի գինը:
Բայց, պարզվեց, որ հանրությունը գործ ունի մեծ բլեֆի հետ: Բանն այն է, որ թե ցանցերի սեփականատերը, թե կառավարությունը սուբիսդավորում են միայն այն սպառողների թանկացված մասը, որոնք սպառում են ամսական 250 կիլովատից պակաս էլեկտրաէներգիա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: